Բեռլինի ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջում հրապարակված է կայացած համերգից տեսանյութ։ Պ․ Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումն է։ Վոդեմոնի դերերգով հանդես է գալիս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, իսկ Իոլանտային բեմում մարմնավորել է Հասմիկ Գրիգորյանը։
Նշենք, որ Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ է ելույթ ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ։