Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի մոլդովական «Սպերանտա» և ադրբեջանական «Նեֆթչի» թիմերի հանդիպման մրցավարների տեսուչ: Խաղը կկայանա հուլիսի 11-ին:
Հայ մասնագետը նշանակվել է նաև հուլիսի 18-ին կայանալիք «Վադուց»-«Բրեյդաբլիկ» հանդիպման տեսուչ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: