Հայաստանի Հանրապետություն է այցելելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից, որում հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումը՝ Միշելի այցի կապակցությամբ։
Նշվում է, որ այցը նախատեսված է հուլիսի 16-ից 17-ը։
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

