Ռուսական «Յու» հեռուստաալիքը հրապարակել է «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի հերթական անոնսը, որտեղ ծրագրի ղրիմցի հերոսը փոխանակում է իր տունը Երևանում ապրող ընտանիքի հետ տան հետ:
Ղրիմից ժամանած ընտանիքին Երևանում տրամադրվում է երկհարկանի առանձնատուն, իսկ հայաստանցիներին` գյուղական մի տուն` կիրճի եզրին:
Երևանցի հայրն ու աղջիկը ստիպված են լինելու զբաղվել խոշոր տնային տնտեսությամբ:
«Տների փոխանակություն» ռեալիթի շոուի ժամանակ աշխարհի տարբեր անկյուններում ապրող, տարբեր ազգերի ներկայացուցիչները փոխանակում են իրենց տները և հայտնվում իրենց կենսակերպի համար անսովոր պայմաններում:
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=RcW_Ylx1kGQ
Աղբյուրը՝ shantnews.am