Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովաննիսյանը մոտակա օրերին կարող է պայմանագիր կնքել «Օկժետպես»-ի հետ: Այս մասին հաղորդում է Sport.kz-ը։
«Դեռ պայամանգիր չեմ ստորագրել «Օկժետպես»-ի հետ, բայց բանակցություններ են ընթանում: Մոտակա օրերին ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նա։
Պաշտպանը հույս է հայտնել, որ կստացվի խաղալ Ղազախստանում:
«Կա հետաքրքրություն այլ ղազախական ակումբներից ևս, սակայն «Օկժետպեսիի» հետ պայմանագիր ստորագրելուն եմ ամենամոտը»,-ասել է Հայաստանի հավաքականի պաշտպանը։