fbpx
Քաղաքականություն

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարները

Երեկ՝ նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի գործընկերոջ՝ Յաիր Լապիդի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պՄիրզատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին», – ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ