Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն 3-0 հաշվով

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի J խմբում անցկացրեց իր երրորդ հանդիպումը: Այս անգամ մեր հավաքականը մրցակցում էր Լիխտենշտեյնի հավաքականի հետ:

Ֆուտբոլային հանդիպումը տեղի ունեցավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի ընտրանին 3-0 հաշվով հաղթանակ տարավ:

Հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը խաղի 2-րդ րոպեին: 18-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո Ղազարյանը հարված կատարեց, որը հետ մղեց դարպասապահը, վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կարողացավ գոլով ավարտին հասցնել թիմակիցների սկսած գրոհը: Երրորդ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Այսպիսով Հայաստանի հավաքականը իր առաջին հաղթանակը տարավ ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում։

Խաղի վերջում երկրպագուներից մեկը դաշտ ներխուժեց, որին փորձեցին դուրս բերել անվտանգության աշխատակիցները: Միջամտեց նաև Հենրիխ Մխիթարյանը՝ լուսանկարվելով երկրպագուի հետ:

 

 

Ամենաթարմ