fbpx
Սպորտ

Աշխարհի առաջնություն․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 11-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։

Ինչպես հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեր ընտրանին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Նշվում է, որ այս պահին 15 ֆուտբոլիստ է միացել հավաքականին։ Մի շարք առաջատարներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, հավաքականի կմիանան ավելի ուշ․ որոշներն այսօր, իսկ որոշներն էլ վաղը։

Նշենք, որ Հայաստանը 2 Հանդիպումներում էլ լինելու է ընդունողի դերում։

Հիշեցնենք, որ խաղերը կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։ Սրանք այս շրջանի վերջին խաղերն են, որոնցով կորոշովի՝ մեր ընտրանին շարունակո՞ւմ է պայքարը Աշխարհի առաջնությունում, թե՞ ոչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ