Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։
Այսօր՝ ժամը 17։30-ից սկսած, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը։
https://www.youtube.com/watch?v=vvcfJZqOUqk
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։