fbpx
Տնտեսություն

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Բազել

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, տեղեկացնում են ԿԲ-ից։

Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաև շվեցարահայ գործարար շրջանակի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ