fbpx
Խորհրդարան

«Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը» Նիկոլ Փաշինյան

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում Փաշինյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագիրը:

«Մեր նպատակը ձևակերպված է ԱԺ ներկայացրած ծրագրի հենց առաջին պարբերությունում. «Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքը արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանը էական մասնակցություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ