fbpx
Խորհրդարան

Հայաստանի տնտեսության զարգացումը պետք է պայմանավորել գիտության զարգացմամբ․ Սերգեյ Բագրատյան

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել մարզերից, շատ կարևոր մեսիջ է, քանի որ պետք է հասկանալ՝ տվյալ մարզում որ արտադրանքն է գերակա:

Պատգամավորի խոսքերով՝ վերջին 30 տարում մենք չունենք տնտեսական հրաշքի դասական օրինակ:

«Այստեղ կարևոր եմ համարում ճապոնական տնտեսական հրաշքի օրինակը, որը կարողացավ տասը տոկոս աճով հասնել տնտեսական հրաշքի, հիմնական շեշտադրումը դրված էր գիտության վրա, հարկերն այնտեղ շատ ցածր էին»:

Բագրատյանի խոսքերով՝ Հայաստանի տնտեսության զարգացումը պետք է պայմանավորել գիտության զարգացմամբ.

«Որևէ գործարար գիտության հնարավորությունները չի օգտագործում: Մենք ժառանգել ենք հսկայական գիտական պոտենցիալ, որը փոշիացվում է»:

Պատգամավորի խոսքերով՝ պետք է օգտագործենք հեղափոխության իդեալները, պետք է կարողանանք կոնսոլիդացնել հանրային բոլոր ուժերը:

Պատգամավորն առաջարկում է կառավարության ծրագրում գիտության զարգացումը 0.25-ից դարձնել 0.5:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ