Քաղաքականություն

Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․

«Հիմա Արցախում եմ, և հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ, բայց նենց հպարտ եմ ու հանգիստ, որ չեք պատկերացնի: Հպարտ եմ իմ թիմով, Տիգրան Ավինյանով, Արարատ Միրզոյանով, Լիլիթ Մակունցով, Ռուբեն Ռուբինյանով, Կնջորյանով Բադասյանով, Սուրեն Գրիգորյանով, բոլոր բոլորով իմ ողջ թիմով: Տղերք, աղջիկներ, Հայաստանը երիտասարդ, համարձակ գործիչներ ունի, մարդիկ, ովքեր չեն խուսափում պատասխանատվությունից և փախչում, երբ երկրին սպառնալիք կա, կամ չեն փնտրում երրորդ ճանապարհ, այլ ընդունում պատասխանատվություն, ընդունում հարված, կրկին դնում են իրենց կյանքը մեր երկրի, մեր քաղաքացու համար, կրկին ու կրկին ու կրկին:
Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է»։

https://www.facebook.com/simonyanalen/posts/2663323323794707

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ