Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը

Հրապարակող՝

Բելառուսը կրկին ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպման հույս է հայտնել

Ամենադիտվածներ

Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ երկու երկրի դիվանագետների։

Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։

Հայաստանի առաջարկների էությունն այն է, որ սահմանվի գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգ: Երևանն առաջարկում է, որ մինչ եռամյա մանդատի ավարտը այդ պաշտոնը զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր պաշտոնաթող անձը:

Մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պարտականությունները կիրականացնի Ռուսաստանից Վալերի Սեմերիկովը, որից հետո պաշտոնավարումը կանցնի Բելառուսի ներկայացուցչին։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլից։

 

Ամենաթարմ