Քաղաքականություն

Հայաստանն ունի պատկերացում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասով․ Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։

Նա ասաց, որ հայկական կողմն ունի պատկերացում, թե ինչպես պետք է բացվի երկաթգիծը՝ որպես տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման բաղադրիչ։

Նրա խոսքով՝ հայկական կողմը գիտակցում է, որ ապաշրջափակումն արվելու է ԱՊՀ-ի իրավական կարգավորումների համաձայն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախաշված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը։

Գրիգորյանը նշեց, որ պետք է քննարկել նաև ավտոճանապարհների բացման խնդիրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ