Հայաստանն ընդգրկվել է հետաքրքիր և բյուջետային հանգստի տեսակետից նախընտրելի 7 երկրի ցանկում, որը կազմել է ուկրաինական Ukr.Media-ն:
«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարը, Էջմիածինը, XIII դարի Կաթողիկե և XVII-XVIII Զորավոր եկեղեցիները՝ միայն մի փոքր մասն են Հայաստանի տասնյակ հուշարձաններից: Երկիրը ծով չունի, բայց դա փոխհատուցում է գեղեցիկ Սևանը, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչև օգոստոսի ավարտը, երբ ջուրը բավականաչափ տաք է»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է AnalitikaUA.net-ը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ կերակուրը Հայաստանում շատ համեղ է, իսկ գները մատչելի: «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճամփորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,-ասվում է հոդվածում: