Հայաստանում գրանցվել է քովիդի ընդամենը 72 նոր դեպք

Հրապարակող՝

Բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5513 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 4897 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 72 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 364 հիվանդներ, գրանցվել է 4 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7903 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: Մինչ այս կատարվել է 2497107 թեստավորում:

Ամենաթարմ