Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 399727 դեպք, որոնցից 362004 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28040 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7636 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2842 նոր դեպք, ապաքինվել են 2548-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 6 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2805028 թեստավորում։