Մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին, մեկնարկեց ՀՀ կառավարության արտահերթ նիստը։ Նիստի քննարկվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Արդյունքում՝ ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունվեց, որն ուժի մեջ է մտնելու 17:00-ից։
Ավելի մանրամասն՝ փոքր ինչ ուշ։
Թարմացում․ նիստի ընթացքում առաջացավ որոշակի պարզաբանումների խնդիր, արդյունքում՝ հայտարարվեց ընդմիջում 16:15-ից մինչև 17:15-ը, իսկ որոշման ուժի մեջ մտնելը հետաձգվեց, այսինքն հետաձգվեց նաև արտակարգ դրության ուժի մեջ մտնելու համար նախապես ընտրված ժամը։
Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus ։