Մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող բնապահպանական աղետի կապակցությամբ Տաթևիկ Հայրապետյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հայաստանում փաստացի էկոլոգիական աղետ է՝ խոշոր հրդեհներ, գերաղտոտված օդ, բայց դա բնավ լրահոսային ու կարեւոր չէ երկրի անվտանգությունը տապալած Ալիեւի կամակատար «Քանդենք պետությունը» քաղաքական ուժի համար: Իրենք զբաղված են հակաեկեղեցական արշավով…
Այդ արշավը հոգնեցնում ու անիմաստ մաշեցնում է հանրային դաշտը: Մինչդեռ մենք փոխաբերական եւ իրական իմաստով վառվող խնդիրներ ունենք, որոնք լուծող իշխանության կարիք ունենք:
Այդ իշխանությունը հենց մենք էլ պետք է ձեւավորենք՝ մեր քվեով, գիտակցությամբ ու հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ:

