fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդի 16 նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422610 դեպք, որոնցից 410252-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2060 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2479 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 16 նոր դեպք, ապաքինվել են ևս 23-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 2988475 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ