ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ համացանցում շրջանառվող սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերի վերաբերյալ։
«Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ», – նշվում է հայտարարության մեջ

