Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը. Դավիթ Սանասարյան

Հրապարակող՝

Ռոնալդու. Բախտս բերել է, որ Ա Սերիայում եմ խաղում

Ամենադիտվածներ

Երևան քաղաք ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ ցուցարարներին է միացել նաև Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը նշել է, որ իրականացնում է իր քաղաքացիական բողոքը:

«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։

Մենք մի բան ապացուցեցինք, որ ազդեցություն չենք ունենում առհասարակ դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում։ Այսօր քաղաքացիների հետ մենք այստեղ ենք։ Ես, գիտեք, պաշտոնյա չեմ, ես ազատ քաղաքացի եմ, և եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք ու սպասենք մինչև ժամը 12-ին վարչապետը ելույթ կունենա։ Հուսանք, որ ծրագրային կոնկրետ քայլերը կներկայացվեն, և նրանք, ովքեր կամուկացի մեջ են, թե ինչ համար է սա, նույնպես կմիանան», – ասաց նա։

Սանասարյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։

Ամենաթարմ