Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։
Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչ կունենանք 8-ում:
49 կգ Սեյրան Եղիկյան
52 կգ Ռուդոլֆ Գառբոյան
56 կգ Արթուր Բազեյան
60 կգ Ժորժիկ Մարության
64 կգ Բենիկ Նիկողոսյան
69 կգ Արմեն Մաշակարյան
75 կգ Վաղթանգ Հարությունյան
81 կգ Համբարձում Հակոբյան
Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը: Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին: