2018 թվականի տվյալներով Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել կիբերանվտանգության համաշխարհային վարկանիշում՝ հավաքելով 0.495 բալ (առաջատարն ունի 0.931 բալ)։ Նախորդ տարվա զեկույցի համեմատ Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է 32 հորիզանականով։
Համակարգչային ու ցանցային անվտանգության մի քանի չափորոշիչներով կառուցված այս վարկանշային աղյուսակի առաջատարներն են Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:
Հայաստանը, անմիջական ու տարածաշրջանային հարևանները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները․
Վրաստան – 18,
Թուրքիա – 20,
Ռուսաստան – 26,
Ադրբեջան – 55,
Իրան – 60,
Բելառուս – 69,
Հայաստան – 79։

