Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացավ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։
Հայաստանը ներկայացնող Սրբուկը նույնպես ելույթ ունեցավ այս կիսաեզրափակչիում՝ Walking Out երգով, սակայն Սրբուկը եզրափակիչ չանցավ:
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։