fbpx
Քաղաքականություն

Հայաստանը և Ռուսաստանը հումանիտար օգնություն կտրամադրեն Իրանին

Իրանում արդեն երկու շաբաթ շարունակվող ջրհեղեղների, մոտ 1900 բնակավայրերի հեղեղումների հետևանքները վերացնելու համար Հայաստանը և Ռուսաստանը միասնական ջանքերով օգնություն կտրամադրեն Իրանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Խոսքը այն մասին է, որ Իրանի համար օգնություն կտրամադրվի Հումանիտար արձագանքման հայ-ռուսական համատեղ կենտրոնի միջոցով՝ Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։

Խոսքը ծածկոցների, վրանների ու այլ ծայրահեղ կարևոր ու անհրաժեշտ իրերի տրամադրման մասին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ