ԱՄՆ-ում դեկտեմբերի առաջին կեսին կկայանա ժողովրդավարության թեմայով գագաթնաժողով, որին հրավիրված է նաև Հայաստանը, սակայն հրավիրված չեն Ադրբեջանն ու Թուրքիան։
Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը՝ հղում անելով Politio-ի հրապարակած ցանկին։
Նշվում է, որ գագաթնաժողովներից առաջինն ընդունելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այն կայանալու է դեկտեմբերի 9-10-ը։ Այն համախմբելու է մի շարք երկրների առաջնորդների։