Հայաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը․ ԱԽ քարտուղար

Ամենադիտվածներ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցի քննարկումը։

Գրիգորյանը նշել է, որ ռուսների հետ այս պահին քննարկում են, թե ինչպես կարող են առաջ գնալ այս հարցում։

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց Հայաստանը չի քննարկում, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եռակողմ աշխատանքային խմբում արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքում։

Ամենաթարմ