Լավ ենք արել․ «Հայելի» ակումբում ակցիա իրականացրած երիտասարդներից մեկը գրառում է կատարել

Հրապարակող՝

Լավ ենք արել․ «Հայելի» ակումբում ակցիա իրականացրած երիտասարդներից մեկը գրառում է կատարել

Ամենադիտվածներ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, «Հայելի» ակումբում ակցիա իրականացրած քաղաքացիներից մեկը՝ Դավիթ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից, էլի ենք անելու։

Մենք հպարտ ենք , որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։

Շնորհակալություն բոլորիցդ մեր կողքին լինելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=440999750102749&id=100025781836193

Ամենաթարմ