Հայերեն գրառում՝ Նոր Զելանդիայում ահաբեկչություն իրականացրած անձի զենքի պահեստատուփի վրա

Ամենադիտվածներ

Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։

Նշենք՝ զենքերի վրա գրառումներ կան նաև այլ լեզուներով, այդ թվում՝ վրացերեն: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որ պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ:

Հրաձգություն իրականացրած անձը սպանելու կոչ էր արել Անգելա Մերկելին և Էրդողանին:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է, Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ, ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները պարզելու համար, այս հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ամենաթարմ