Հոլիվուդյան հռչակավոր դերասան ու ռեժիսով Մել Գիպսոնը ուղերձով է հանդես եկել, որում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։
Տեսանյութը հրապարակել է RTVI-ն։
Գիպսոնն իր ուղերձում ասում է, որ ցավով տեղեկացել է հայկական Արցախում հակամարտության սրման մասին ու ԱՄՆ-ի իր հայ ընկերները պատմել են իրենց տառապանքների ու մտերիմների կորստի մասին։
Նա հայերին անվանել է ամուր ու մեծահոգի։ Նա նշել է, որ շատ է հարգում հայ ազգին, ու որ հայերի հնարավորություններն անսահման են։
Գիպսոնը հույս է հայտնել, որ խաղաղ լուծում կգտնվի ու ասել է, որ աղոթում է խաղաղ լուծման ու հայերի համար։
«Ընկերներ, ուժեղ մնացեք, շարունակեք անել ձեր գործը, և թող Աստված օրհնի ձեզ», – ավարտել է իր ուղերձը Գիպսոնը։

