fbpx
Աշխարհ

Հայկ Մարությանի նամակը՝ Փարիզի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ կապված ցավակցական նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված: Նամակի մեջ ասվում է.

«Խորին ափոսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը …

Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ