fbpx
Հասարակություն

Հայկ Մարությանն ընդունել է Պերուի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամինին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, դեսպանը Երևան է ժամանել՝ Հայաստանում Պերուի պատվո հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Պերուի Հանրապետության ներկայացուցչության բացումը Երևանում կխթանի երկու երկրների քաղաքների միջև համագործակցությունը:

Իր հերթին դեսպան Բենխամինը նշել է, որ երկու երկրները համագործակցելու լայն դաշտ ունեն: Կողմերը զրուցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, մասնավորապես, քննարկել են Երևանի և Պերուի քաղաքների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու միջոցով մշակութային և տնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ