fbpx
Հասարակություն

Վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վերականգնվում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարողացել է վերացնել Հայաստանում ու դրսում հիմնադրամի նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտը:«

«Երբ ստանձնեցի այս պաշտոնը, Հիմնադրամի նկատմամբ վստահության մեծ խնդիր կար թե՜ Հայաստանում և թե՜, հատկապես, դրսում: Հոկտեմբերի ընթացքում ճամփորդել եմ Կանադա, նաև Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպել եմ բազմաթիվ կազմակերպությունների,  դոնորների ու նաև անհատների հետ, և փորձել ենք որքան հնարավոր է վերականգնել այդ վստահությունը»,- ասաց Արշամյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե գործադիր տնօրենին, արդյոք, հաջողվե՞լ է վերականգնել նաև սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների վստահությունը, Արշամյանը դրական պատասխան տվեց:

«Կալիֆոռնիայում հանդիպել եմ տեղի արևմտյան մասի դաշնակցության ղեկավարության, Անթիլիասի եկեղեցու ղեկավարի հետ, նաև ռամկավար կուսակցության գրասենյակում եմ հանդիպում ունեցել ու վստահեցնում եմ, որ գոնե ավանդական կուսակցությունների մասով փարատված են այդ անվստահության բոլոր տարրերը»,- նշեց Հայկակ Արշամյանը:

Գործադիր տնօրենի խոսքով` իր խոսքերի ապացույցը հիմնադրամին կատարված նվիրատվությունների աճն է, որոնք կօգտագործվեն Հայաստանում ու Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ