ՏՄՊՊՀ-ն հետամուտ կլինի տեղի ունեցածին․ Թունյանը հայկական ծիրանի հետ կապված խնդրի մասին

Հրապարակող՝

Տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք․ Բաբկեն Թունյան

Ամենադիտվածներ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։

«Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. – Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1815167791957496

Ամենաթարմ