ՀՀ ԱԳՆ հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։
«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։