Հայկական շուկա է մուտք գործում Lufthansa ավիաընկերությունը

Հրապարակող՝

ԵՄ-ն 5,6 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

Ամենադիտվածներ

«Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և այս թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը:

Նշվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի ու այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության պաշտոնական կայքէջ։

Ամենաթարմ