Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը, որի համաձայն Գրիգորյանի պատիժը կկազմի 5 տարի 29 օր՝ հաշվի առնելով նրա նախնական անազատության 11 ամիս 1 օր ժամկետը։ Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Գրիգորյանը մեղադրվում է իշխանազանցության և ծառայողական պարտականությունների չկատարման մեջ, ինչը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է ծանր հետևանքների։ Նա ծառայել է Իշխան Վահանյանի ենթակայության ներքո, որը մարտադաշտը լքելուց հետո չի կազմակերպել վաշտի նահանջը։ Վաշտը հիմնականում բաղկացած էր նորակոչիկներից, որոնք մարտական պատրաստություն չէին անցել։ Դատարանում Գրիգորյանը խոստովանել է, որ զորքը ցաքուցրիվ էր, իսկ գործողությունների պլան չի եղել։

