Հալյուցինոգենների օգտագործումը 2015-ից ի վեր աճել է հատկապես 26 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում, մինչդեռ 12-17 տարեկան դեռահասների շրջանում օգտագործումը նվազել է, վկայում են Կոլումբիայի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի եւ Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի նոր հետազոտության տվյալները։
Ըստ գնահատակնների՝ 2019-ին ԱՄՆ-ում հալյուցինոգեններ էր օգտագործել ավելի քան 5.5 միլիոն մարդ, 2002-ից 12 և ավելի բարձր տարիքի բնակչության 1.7 տոկոսից այդ ցուցանիշն աճել է մինչեւ 2.2 տոկոս՝ 2019 թ.
LSD-ի օգտագործումն աճել է ընդհանուր առմամբ և բոլոր տարիքային խմբերում 2002-ից 2019 թթ., ընդ որում վերջին 12 ամսվա ընթացքում օգտագործման մակարդակը 2002-ի 0.9 տոկոսից 4 տոկոսի է հասել 2019-ին 18-25 տարեկանների շրջանում: Եվ հակառակը, 2002-ից 2019 թթ. LSD-ի օգտագործումը նվազել է, ինչպես նաև էքստազի թմրամիջոցներինը 2015-ից ի վեր:
Հետազոտության արդյունքները հրապարակված են Addiction ամսագրում։
ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության շրջանում հալյուցինոգենի օգտագործման միտումները գնահատելու համար հետազոտողները վերլուծել են 2002-ից 2019 թթ. թմրամիջոցների օգտագործման և առողջության ազգային հետազոտության տվյալները 12 տարեկան և ավելի բարձր տարիքի մասնակիցների համար:
2002-ից 2019 թթ. LSD-ի 12-ամսյա օգտագործման տարածվածությունը զգալիորեն աճել է ընդհանուր առմամբ և 12-17 տարեկան հարցվածների շրջանում: Այնուամենայնիվ, LSD-ի կանոնավոր օգտագործման բարձր ռիսկի տարածվածությունը զգալիորեն նվազել է 2002-ից 2014 թթ. ընդհանուր առմամբ և բոլոր տարիքային խմբերում, նշել են հետազոտողները: