Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը և նրանց նոր անդամը շարունակում են աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվել:
Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց առաջնեկին անվանել են Արչի Հարիսոն Մաունթբաթեն: Արչի կամ Արչիբալդ նշանակում է «քաջ, խիզախ», իսկ Հարիսոնը կարելի է թարգմանել որպես «Հարրիի որդի»:
Երեխայի անունը հայտնելուց առաջ Սասեքսի դուքսը և դքսուհին որդուն ծանոթացրել էին թագուհի Եղիսաբեթի հետ: Արչին թագուհու 8-րդ ծոռն է:
