fbpx
Հասարակություն

Հայոց ցեղասպանությունը բանաձևի ընդունումը՝ 2019-ի ամենաթերագնահատված քաղաքական իրադարձություններից մեկը․ The Washington Post

Ամերիկյան The Washington Post պարբերականը ներկայացրել է, իր վարկածով, 2019 թվականի 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունները:

3-րդ կետում, որը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներին, հոդվածագիր Ահարոն Բլեյքը նշել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Եվ վերջապես եկավ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դաշնակից քրդերի վրա հարձակումներից և Ռուսաստանի հետ մերձեցումից հետո, Սենատն առաջին անգամ ցանկություն հայտնեց հարյուրամյակ առաջ տեղի ունեցածը բնորոշելու որպես «ցեղասպանություն»: Դա տեղի ունեցավ տասնամյակներ շարունակվող մերժումից հետո: Այն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը շարունակաբար ձգձգում էր այս հարցը՝ ամենայն հավանականությամբ Դոնալդ Թրամփի ցանկության պատճառով՝ պահպանել լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ հիմա էլ նախագահական աշխատակազմը նշում է, որ Սենատի բանաձևը չի արտահայտում իրենց դիրքորոշումը:

Թրամփն առաջին նախագահը չէ, որ դա ցեղասպանություն չի անվանում, նա ընդամենը վերջինն է այդ երկար ցուցակում: Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ինքը դա կանվանի ցեղասպանություն, բայց երբեք էլ այդպես չվարվեց որպես նախագահ»,- նշում է հոդվածագիրը:

Մարդու իրավունքներին վերաբերող կետից բացի՝ 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունների շարքում նշվել են նաև ԱՄՆ դատական համակարգի վերափոխումը, Վիրջինիա նահանգի նահանգային ներկայացուցիչների սկանդալները, մի քանի երկկուսակցական բանաձևերի ընդունումը և փախստականների հարցում ԱՄՆ վարած քաղաքականությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ