Բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Հրապարակող՝

l-0x0wh-786x458z-1

Ամենադիտվածներ

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։

«Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։

Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022 թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ