Ճապոնիայում հորդառատ տեղումներն ու դրա առաջացրած հետևանքներն արդեն խլել են մարդկանց կյանքեր, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, տուժել են հարյուրավորները։
Այնուամենայնիվ, տեղումները դեռ շարունակվում են ու վտանգի տակ են գտնվում հարյուր հազարավոր ճապոնացիներ։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ճապոնական իշխանությունները վտանգի ամենաբարձր մակարդակ են սահմանել շուրջ 240 հազար քաղաքացիների համար և կոչ են արել անհապաղ տարհանվել։ Տարհանման կոչ է արվել ևս 160 հազար քաղաքացու։
Նշվում է, որ արդեն իսկ առկա են գետերի հեղեղումներ ու սողանքներ։
Նշված իրավիճակը Ճապոնիայի արևմտյան հատվածում է։