Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։
Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: