Տեխասի կենտրոնական գետի հունում 113 միլիոն տարվա վաղեմության դինոզավրերի հետքեր են հայտնաբերել :
Տեխասի Դինոզավրերի հովտի նահանգային զբոսայգու հետքերը լավագույնս պահպանվածներից են աշխարհում, ասել է պարկի տեսուչ Ջեֆ Դևիսը:
ԱՄՆ-ի երաշտի մոնիտորինգի տվյալներով՝ Տեխասի գրեթե ողջ տարածքում երաշտ է սպառնում:
Ամառվա չափազանց չոր, շոգ պայմանները պատճառ դարձան, որ Տեխասի կենտրոնական զբոսայգում գետը գրեթե ամբողջությամբ ցամաքեց՝ բացահայտելով դինոզավրերի հետքերը:
Տեսուչ Դևիսը BBC-ին հայտնել է, որ վերջերս բացահայտված մասեւնքներտ կոչվում են «Միայնակ ռեյնջերի արահետ», որը պատկանում է ակրոկանթոզավրուսներից մեկին, ով քայլել է այդ արահետով մոտ 100 ոտնաչափ: Այս մեկ դինոզավրից ընդհանուր առմամբ մոտ 140 հետք կա, որոնցից 60-ն այժմ տեսանելի են:
