Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 09։27-ին։
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։