fbpx
Ժամանց

Հայտնի դերասան Սամի Նասերին Հայաստանում է

Ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Սամի Նասերին Հայաստանում է եղբոր՝ ոչ պակաս հայտնի դերասան Բիբյե Նասերիի հետ:

Դերասան եղբայրները ժամանել են՝ MIX FIGHT 40 մրցաշարին ներկա գտնվելու համար:

Օլիմպավանում Նասերի եղբայրները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, փորձել են լրագրողներին ողջունել հայերեն:

Նրանք պատմել են, որ մեծացել են թաղամասում, որտեղ շատ հայեր են ապրել: Սամի Նասերին լրագրողներին հայտնել է, որ նկարահանվել է հայ կինոռեժիսորի ֆիլմում, իսկ Բիբյե Նասերին պատմել է, որ ցանկանում է ֆիլմ նկարել հայերի մասին: Սամին կիսվել է նաև աշխարհահռչակ շանսենյե Շառլ Ազնավուրի մասին ունեցած իր հիշողություններով, նշել է, որ անձամբ ծանոթ է եղել վերջինիս հետ, պատահել է՝ զրուցել են միասին:

Մրցաշարի մասին խոսելիս էլ, «Տաքսի» ֆիլմաշարի աստղը հայտնել է, որ սպորտով հետաքրքրված է եղել և սիրել է մանկուց:

Մրցաշարը կայանալու է այսօր՝ «Միկա» մարզահամալիրում:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ