fbpx
Սպորտ

Հայտնի է 2018-19 մրցաշրջանի ամենաբարձր արագություն զարգացրած ֆուտբոլիստը

uefa

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում ամենաբարձր արագությունը զարգացրել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ինչպես նշվում է՝ դա տեղի է ունեցել «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում (0:3): Պոկումներից մեկի ժամանակ հոլանդացին զարգացրել է 34,5 կմ/ժ արագություն:

Երկրորդ արդյունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեին՝ 34,4 կմ/ժ, իսկ երրորդ տեղում նույն ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Կայ Ուոկերը, ով զարգացրել է 34,2 կմ/ժ արագություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ