Մարտի 16-ին Իտալիայի Ա Սերիայի բոլոր 20 ակումբները վիդեոկոնֆերանսի ռեժիմով քննարկման են մասնակցել:
Ակումբները քննարկել են, թե ինչպես պիտի ավարտեն մրցաշրջանը, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով խաղերը դադարեցվել են:
Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի կեսերը, իսկ առաջնության խաղերը ըստ պայմանավորվածության սկսվելու են մայիսի 9-ից: Որոշումը դեռևս վերջնական չէ և ակումբների ներկայացուցիչները պատրաստվում են կրկին հանդիպել և քննարկել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումից հետո Ա Սերիայում որոշում էր կայացվել խաղերն անցկացել առանց հանդիսականի, բայց քանի որ կորոնավիրուսով վարակման թվերը աճեցին առաջնությունը դադարեցվեց:
Այս մասին հայտնում է Football-italia-ն